Հիմնադիր-տնօրեն

Արփինե Մխիթարյան

Մենք երեխայի 2-րդ ընտանիքն ենք, այստեղ նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրենց տանը (առավոտյան 8.30-ից մինչև երեկոյան 19.00-ը): Ուստի մեր առաքելությունն ավելի մեծ է, քան սովորական մանկապարտեզինը. երեխաներին տալ առավելագույն ջերմություն, հոգատարություն, խնամք, անհատական մոտեցում, որակյալ սնունդ, և իհարկե հագեցած օր՝ կրթական ու խաղային ծրագրերով, որպեսզի նրանք ունենան համակողմանի զարգացվածություն: «Օկի Դոկի» մանկապարտեզում երեխաներին ընդունում են երեք տարիքային խմբերում` վաղ, միջին և ավագ` նախադպրոցական: Այստեղ փոքրիկները սովորում են գրել, կարդալ, հաշվել, անգամ խնդիր լուծել կամ բանահյուսական զրույցներն ու ավանդապատումները անգիր իմանալ, պարել աշխարհի տարբեր ժողովուրդների պարերն իրենց տարազներով և այլն: Մենք կարևորում ենք նաև նախադպրոցական կրթությունը, որպեսզի երեխան որոշակի բազայով հաճախի դպրոց ՝ այն գիտակցումով, որ ինքը խաղից բացի ունի նաև պարապմունքի ժամ, և սովորում է, ասենք, 40 րոպե հանգիստ նստել և լսել ուսուցչուհուն: Ի դեպ, մեր մանկապարտեզն ավարտած երեխաները 2-րդ դասարանի բազայով են հաճախում դպրոց: ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ՄԻ ԲԱԼԻԿԻՆ՝ ՆՐԱՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ԵՆ ...

.

Ճպուռն ու մրջյունը

23․03․23

Օկի դոկի մանկապարտեզ ՝ Ճպուռն ու մրջյունը

Դիտել


Գողացված ժպիտ

23․03․23

Օկի դոկի մանկապարտեզ՝ Գողացված ժպիտ

Դիտել


Գնդիկ բոքոնիկը գարնան տոնին

23․03․23

Գնդիկ բոքոնիկը գարնան տոնին

Դիտել


2023 All rights reserved. Design by yweb